Starnews.am-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկում է նոր ուսումնական տարին, և նշվում է գիտելիքի և դպրության օրը։ հայ հայտնիներից շատերի համար այսօր ևս մեծ կարևորություն ունի՝ նրանք իրենց երեխաներին ճանապարհում են դպրոց։
Starnews-ը առանձնացրել է Հայտնիների ինստագրամյան հարթակում արված հրապարակումները։
Սիլվա Հակոբյանի ավագ դուստրը՝ Միլան, մուտք է գործում նոր փուլ։
«Քեզ բարի երթ, իմ աղջիկ».- լուսանկարին կից գրել է երգչուհին։
Երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը, այսօր դարձավ դպրոցական։
Դերասաններ Աստղիկ Ալավերդյանի և Նարբե Պողոսյանի դուստրը ևս առաջին քայլերն է անում դեպի դպրոց։ Այդ մասին ինստագրամյան էջում հայտնել է Աստղիկը՝ լուսանկար տեղադրելով։
Մելիքյանների ընտանիքում ևս վաղ առավոտյան խառնաշփոթ էր, շոումենի որդին շարնակում է դպրոցականի իր ընթացքը։
«Մեր տղեն մեծ տղայա։ Տարիներ, որ թռնում են վայրկյանի նման։ Մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ Անրի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: