news-details
Շոու-Բիզնես

Ինչու են «Վիտամին ակումբ»-ի համերգներից բացակայում Տիգրան Գևորգյանն ու Զառա Սահակյանը

Starnews.am-ը գրում է․

10 տարվա դադարից հետո «Վիտամին ակումբ»-ը նշում է մեծ վերադարձը՝ հանդիսատեսին ներկայանալով համերգային 12 ծրագրով։

Սակայն, միևնույն ժամանակ, հանրության շրջանում հարցեր են առաջացել՝ ինչու՞ «Վիտամին ակումբ»-ի սիրված դերասաններ Զառա Սահակյանն ու Տիգրան Գևորգյանը ընդգրկված չեն համերգային ծրագրերում կամ առնվազն բացակայում են համերգների պաշտոնական պոստեռներից։ Նրանց բացակայությունը նկատելի է, քանի որ տարիներ շարունակ նրանք եղել են նախագծի ամենասիրված ու հիշվող դեմքերից։

Starnews.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Գևորգյանը թղթաբանական հարցերի պատճառով ներկայումս չի կարող ԱՄՆ-ից վերադառնալ՝ մասնակցելու Երևանում կայանալիք համերգներին, սակայն հայտնի է, որ նա կմասնակցի ԱՄՆ-ում նախատեսվող «Վիտամին ակումբ»-ի համերգային ծրագրին։ Իսկ Զառա Սահակյանի բացակայությունը պայմանավորված է Shant.tv-ի հետ կնքած պայմանագրային պարտավորություններով, ինչի հետևանքով նա չի կարող ընդգրկվել նախագծում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։