news-details
Քաղաքականություն

Ինչու են զոն նայողին և «խարոշիներին» տեղափոխել այլ ՔԿՀ-ներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, մեր տեղեկություններով՝ երկու օր է՝ անհնազանդության ակցիաներ են, բերդում իսկական Սոդոմ-Գոմոր է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատապարտյալ «խարոշիներ» Արմեն Հակոբյանին ու Դավիթ Անանյանին հինգշաբթի տեղափոխել են այլ ՔԿՀ-ներ։

Իսկ ուրբաթ, երբ զոն նայող Արթուր Տոնոյանին է սպեցնազը տեղափոխել այլ ՔԿՀ, սկսվել են անհնազանդության ակցիաներ, դատապարտյալները գրեթե համատարած չեն ենթարկվում աշխատակիցների պահանջներին, ծեծել են պատասխանատու հերթապահին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: