Ինձ համար անընդունելի է ու դատապարտելի որևէ ՀՀ քաղաքացու կամ օտարերկրյա քաղաքացու, ով բնակվում է Հայաստանում՝ քամահրական վերաբերմունքը մեր քարտեզին ու պետական խորհրդանիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպին:
«Եթե որևէ մեկը քամահրական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ՝ ինքն արժանի է ամենամեծ քննադատությանը: Նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը քամահրական վերաբերմունքը անընդունելի է ու դատապարտելի, ՀՀ-ի վերաբերյալ երբ մարդը խոսում է, պետք է խոսի հարգանքով, դա պարտադիր է բոլորի համար՝ անկախ ամեն ինչից»,-նշել է նա:
Հարցին, թե ճի՞շտ է արդյոք քարտեզը դարձնել նախընտրական ատրիբուտ, Ավինյանը պատասխանել է, որ այո, քանի որ ՀՀ-ն իր բոլոր ատրիբուտներով՝ մեր պետականության սիմվոլներն են ու հպարտության հիմքը: