news-details
Շոու-Բիզնես

Ինձ համար շատ-շատ կարևոր է, որ իմ անցյալի, իմ երեխայի հայրը շատ լավ մարդ է. Զառա Սահակյանը՝ նախկին ամուսնու մասին

Starnews.am-ը գրում է․

Հրաչ Մուրադյանի «Բաց սիրտդ» հաղորդման հյուրն է դերասանուհի Զառա Սահակյանը։ 

Հաղորդման ընթացքում Հրաչ Մուրադյանը հիշեցրել է, որ Զառա Սահակյանն ու նախկին ամուսինը վաղուց բաժանված են, իսկ նրանց որդին արդեն 15 տարեկան է և գտնվում է դեռահասության բարդ փուլում։ Հաղորդավարը հետաքրքրվել է, թե որքան կարևոր է հայրիկի դերը որդու կյանքում։

Զառա Սահակյանը պատասխանել է.

«Շատ մեծ եմ տեսնում։ Մի մեծ գաղտնիք բացեմ քո եթերի ընթացքում․ մարդուն լավ ճանաչելու համար պետք է բաժանվես։ Ես բաժանվելուց հետո նոր արժեքներ, նոր մարդկային հատկություններ տեսա Դավիթի մեջ։ Երբեմն կին-տղամարդ հարաբերությունները կարող են խանգարել, որ դու այդ ամենը պարզ լույսի տակ տեսնես»։

Հարցին, թե հատկապես ինչ հատկություններ նկատի ունի, դերասանուհին պատասխանել է.

«Այդ հատկությունները, ամենաառաջինը, լավ մարդու հատկություններ են։ Երբ դու հասկանում ես, որ ինքը պարզապես լավ մարդ է։ Ուղղակի որպես կին և տղամարդ դուք ունեցել եք տարաձայնություններ, որոնք կարող էին այլ կերպ զարգանալ, բայց ստացվեց այսպես։ Ինձ համար շատ-շատ կարևոր է, որ իմ անցյալի, իմ երեխայի հայրը շատ լավ մարդ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։