news-details
Քաղաքականություն

Իրանական հասարակության մի խոշոր հատվածի համար ոչ մի արտասովոր բան չկա, որ հոգևոր առաջնորդը հանրային տիրությում առայժմ հանդես չի գալիս․ Վարդան Ոսկանյան

Իրանական հասարակության մի խոշոր հատվածի համար իրականում ոչ մի արտասովոր բան չկա, որ հոգևոր առաջնորդը հանրային տիրությում առայժմ հանդես չի գալիս։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Թե՛ իրանական ազգային և թե՛ շիայական կրոնական ավանդույթին հայտնի են թաքուցյալ հերոսը և թաքուցյալ իմամը։ Իրանական ազգային դյուցազներգության՝ «Շահնամեի», գլխավոր հերոսներից Ռուստամը ծնունդից հետո պահվում էր մարդկանցից հեռու, որպեսզի հասունանա մինչև հերոսական գործերի ժամանակը։

Իրանական կրոնական հավատալիքներում շիաների 12-րդ՝ ժամանակի իմամը, գտնվում է թաքուցման մեջ մինչև իր հայտնվելը և փրկչական առաքելություն իրականացնելը։ Անշուշտ, Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդը սովորական մարդ է՝ հոգևոր-քաղաքական գործիչ և երկրի առաջնորդ, սակայն ցանկացած ժողովրդի պարագայում ազգային և կրոնական ընկալումները չափազանց կարևոր են։ Ուստի, այն ինչ տարօրինակ է մի ազգի համար, մյուսի համար կարող է շատ ընկալելի ու սովորական լինել»,-գրել է նա։