Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա լիկվիդացման թիրախ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
«Յուրաքանչյուր առաջնորդ, ով կնշանակվի իրանական ահաբեկչական վարչակարգի կողմից՝ Իսրայելի ոչնչացման, ԱՄՆ-ի, ազատ աշխարհի ու տարածաշրջանի երկրների դեմ սպառնալիքների ծրագիրը շարունակելու և իրագործելու, ինչպես նաև իրանցի ժողովրդին ճնշելու համար, կդառնա լիկվիդացման անվերապահ թիրախ»,- գրել է Իսրայել Կացը։
Կացն ընդգծել է, որ Իսրայելի համար որևէ նշանակություն չի ունենալու թիրախի ինքնությունը։
«Նշանակություն չունի ոչ նրա անունը, ոչ էլ այն վայրը, որտեղ նա թաքնվում է»,- հավելել է նա։