news-details
Աշխարհ

Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցով նիստը կկայանա առաջիկա մեկ օրվա ընթացքում

Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցը որոշելու համար Փորձագետների խորհրդի նիստը տեղի կունենա առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Հայտնել է խորհրդի անդամ Հոսեյն Մոզաֆարին։

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել էր մեկ շաբաթ առաջ իսրայելա-ամերիկյան հարվածի հետևանքով։