Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» հանձնելով ԱՄՆ-ի վերահսկողությանը։
«Իրանը Ռուսաստանի հետ, թե՝ առանց, կխոչընդոտի ԱՄՆ միջանցքի առկայությունն Կովկասում»,- հայտարարել է Խամենեիի օգնականը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հարավային Կովկասում միջանցքի նախագիծը դավադրություն է և ուղղված է սահմանների փոփոխությանը և Հայաստանի բաժանմանը։