Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական թիրախների դեմ` հերթական պատասխան հարվածների շրջանակում, հաղորդում է Mehr գործակալությունը։
Իսրայելից հայտնում են օդային տագնապի ազդանշաններ հնչելու մասին։
The Times of Israel-ը հաղորդում է, որ իրանական պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է առնվազն 3 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսրայելի կենտրոնական հատվածում շենքերի փլուզում է տեղի ունեցել, փլատակներում մարդիկ կան։
Հաղորդվում է, որ Իսրայելը հարձակվել է Զանջան նահանգում գտնվող Իրանի բանակի Կենտրոնական զրահատանկային բրիգադի բազայի վրա։ Իրանական Համադանում, որտեղ ավիաբազա է տեղակայված, պայթյուն է տեղի ունեցել։
Նշենք, որ Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։