Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը, ուստի նախապես իրականացրել էր տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել. այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին։
«Իրանի տեսանկյունից ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել։ Իրանը մի քանի օր է, ինչ սպասում է Ֆորդոյի վրա հարվածների։ Այս միջուկային օբյեկտը տարհանվել է, և այսօրվա հարձակման ժամանակ միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել», - գրել է Մոհամմադին իր էջում։
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով «Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների» վրա։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ։
«ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է տագնապած լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական և հանցավոր վարքագծից։ ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս օրինական ինքնապաշտպանություն, Իրան իրեն վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ, Իրանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։