ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը, հաղորդում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրել էին, որ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:
«Դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեք ունենալու այդ հնարավորությունը»,-քիչ առաջ էլ նման հայտարարություն է արել Փաշինյանը։