news-details
Քաղաքականություն

Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը՝ իր եղբոր Մայր Աթոռում կաթողիկոսին ծառայելու մասին (Video)

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյաննն այսօր պատրաստվում է ժամերգություն անցկացնել։ Նա հայտարարեց, որ ոչ միայն այսօր, այլև վաղը և մյուս օրերին եւս ինքը ժամերգություն է անցկացնելու Հովհաննավանքում։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ իր եղբայրը՝ Անուշավան սարկագավը երեկ Էջմիածնում պատարագից հետո հայտարարել է, որ իր եղբայրը սխալ ուղու վրա է, նա պատասխանեց. «Լավ եմ վերաբերվում, դրական»։

Ինչ վերաբերում է նրան, որ իր եղբայրը երեկ պատարագի էր գնացել Էջմիածին և չէր եկել Հովհաննավանք, Ստեփան Ասատրյանն ասաց. «Էջմիածին բոլորս պետք է գնանք, Էջմիածին այնպիսի տեղ է, որ բոլորը պետք է գնան, եղբայրս նույնպես»։