news-details
Քաղաքականություն

Կեղծ պատարագին մասնակցել է նաև գյուղատնտեսության հանգուցյալ փոխնախարարի որդին

Կիրակի օրը Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, հանգուցյալ Սամվել Գալստյանի որդին՝ Արտաշատի համայնքապետարանի բաժնի պետ Նարեկ Գալստյանը: Սամվել Գալստյանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին գումարման պատգամավոր, Արարատի փոխմարզպետ: Երկար տարիներ զբաղեցրել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը: Նախկին փոխնախարարը ներկա իշխանությունների կողմից ճանաչվել է մեղադրյալ Սերժ Սարգսյանի հայտնի դիզվառելիքի գործով: Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է  մահվան հիմքով:

Yerkir.am-ի աղբյուրներն Արտաշատի քաղաքապետարանից հայտնեցին, որ կեղծ պատարագին մասնակցող, այժմ ՔՊ-ական Նարեկ Գալտյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բարձր պաշտոն է զբաղեցրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: