Խորհրդարանում այլևս ընդդիմություն չկա, կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդանաւոմ հայտնվելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրուցյում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ արտախորհրդարանական ընդդիմություն կա և հույս հայտնեց, որ գալիք ընտրույթունների ժամանակ դրանց մեծ մասը կհայտնվի խորհրդարանում և վերջապես մենք կունենանք ընդդիմություն խորհրդարանում:
Հարցին՝ Սամվել Կարապետյանի նոր ձևավորվող քաղաքական ուժը ձեզ համար լուրջ մրցակի՞ց է, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:
«Ո՛չ, որովհետև այդ պոնտը՝ փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք փողոտ տեղա և կարելի է մեզ հետ միավորվել, հետո պետական պաշտոն ստանալ, այդ պոնտը ՀՀ-ում այլևս չի աշխատում: Այնտեղ քաղաքական ուժ չկա, կա մեծահարուստ մարդ, որը հայտնվել է բանտում և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է, փորձում են քաղաքական ապաստարան գտնել Աժ-ում»,- հայտարարեց նա:
Կրկին անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ Սիմոնյանը նշեց, որ նրանք գոյություն չունեն, իրենց ասածը ոչ ոք չի լսում: «Իրենք յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքեն: Իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ կհավաքվի: Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, դատարկ են, ասելիք չունեն և օրակարգ չունեն»,- ասաց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը՝ իշխանափոխությունն է ընդդիմության օարակարգը Սիմոնյանը հակադարձեց. «Ե՞րբ եք տեսել վերջին 4 տարվա մեջ նրանք արտահերթ ընտրություններ պահանջեն, բերեք օրինակ: Երբ եք տեսել ձեր ասած իբր ընդդիմությունը պատրաստ լինի պատասխանատվություն վերցնել, բերել են Վազգեն Մանուկյանին, հետո Բագրատ Գալստանյանին, որը Կանադայի քաղաքացի էր, ե՞րբ եք տեսել դա, չկա»: