news-details
Քաղաքականություն

Կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 156 քրեական վարույթ. Արմեն Ասատրյան

Կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 156 քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում:

Այս մասին ՍԴ նիստի ժամանակ ասաց ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը:

 «Դրանցից միայն 74 քրեական վարույթով է 258 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել: Մնացած վարույթներով նախաքննությունը շարունակվում է: 156 քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ հանցագործության 549 դեպքերի»,- ասաց Ասատրյանը։