Տարիներ շարունակ է, ինչ Լիկա Սալմանյանը հանրային ակտիվ գործունեություն չի ծավալում, հեռուստադիտողին չի ներկայանում նոր նախագծերով կամ նորություններով։
Փոխարենը, նա այս տարիների ընթացքում նվիրվել է ընտանեկան կյանքին և սեփական բիզնեսին։ Սոցիալական հարթակներում երբեմն արված հրապարակումներն էլ վերջին շրջանում դստեր՝ Ադելի մասնակցությամբ են։ Փոքրիկ Ադելը լույս աշխարհ է եկել 2023 թվականին։
Տևական դադարից հետո Լիկան հետևորդների հետ կիսվել է ուրախալի նորությամբ։ Նա սպասում է երկրորդ բալիկին։ Այս մասին Լիկան հայտնել էր լուսանկարներ հրապարակելով՝ առանց այլ մեկնաբանության։