Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննիչի միջնորդությունը Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը։ Հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանն եմ ուզում հրավիրել այն հանգամանքը, որ այդ համալսարանի Հոգաբարձունների խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարար տիկին ժաննա անդրեասյանն է։ Չի կարող նման կոռուպցիոն սխեմայի առկայության մասին Հոգարձուների խորհրդի նախագահը տեղյակ չլիներ. փաստորեն, այստեղ ևս տիկին նախարարը առերևույթ ցուցաբերել է հանցավոր անգործություն։ Արձանագրենք նաև, որ ռեկտորն ու պրոռեկտորը վայելում են տիկին նախարարի անթաքույց աջակցությունը։