ArmLur.am-ի՝ ՍԱՏՄ-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ Արմեն Դանիելյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է երկու պատճառով՝ նախ նա նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարներն է յուրացրել, և բացի դրանից, մեկ տարվա 30 տոննա բենզինի կտրոնները նախ բաժանել է ըստ կարիքի, ապա հավաքել ու վաճառել:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։