news-details
Քաղաքականություն

«Մեղայ քեզ տեր Աստված»․ ինչ է պատմում Արայիկ Հարությունյանը Վեհափառի հետ հանդիպման մասին

Այսօր ճեպազրույցի ընթացքում Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Վեհափառի հետ իր հանդիպմանը։

«Այն ժամանակ հիշում եք՝ հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության թեմայով լարվածություն կար։ Ես ասում էի, որ չենք կարող դրանք առանձին լինել, դրանք մեկ ամբողջություն են։ Իսկ նրանք պնդում էին, թե ես եկեղեցու դեմ եմ հանդես գալիս, փակում եմ եկեղեցու պատմության դասը։

Այդ թեմայով զրուցեցինք Վեհափառի հետ, ընթացքում մեղադրեց ինձ, թե ես վնասում եմ եկեղեցուն։ Հարցրեցի՝ օրինակ ինչո՞վ։ Ասաց՝ դու մի միջոցառում ես կազմակերպել, որտեղ, իբր, մեջքդ մի կարգալույց քահանա ես նստեցրել։ Պատասխանեցի՝  նման հոգևորական էլ չեմ ճանաչում»։

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1515367/