Մենք պիտի լրջորեն վերաիմաստավորենք մեր քաղաքականությունը հետխորհրդային տարածաշրջանում. մենք երես ենք տվել այդ պետություններին, հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Միխեևը Սոլովյովի հաղորդման ժամանակ:
«Ռուսաստանը պարտավոր է բոլորին, բայց Ռուսաստանին՝ ոչ ոք. սա փակուղային իրավիճակ է: Դա թույլ է տալիս հետխորհրդային պետություններին անընդհատ շանտաժի ենթարկել մեզ: Այսպես, թե այնպես, մենք մի շարք խնդիրներ ենք լուծում նրանց փոխարեն», - նշել է նա:
Նա նշել է, որ նման տոնայնությունը հանգեցրել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակին: