Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Արկադի Դումիկյանի մեծ մենահամերգը, ինչի պատճառով Երևան-Աշտարակ խճուղին ժամեր շարունակ խցանված էր։ Բայց դժգոհ էին ոչ միայն վարորդները, այլ նաև համերգի տոմսեր գնած հանդիսատեսը։
Համերգից ժամեր անց սոցիալական ցանցերում գրառումներ հայտնվեցին, որոնցում օգտատերերը բողոքում էին համերգի կազմակերպիչներից՝ նշելով, որ նրանք տապալել են իրենց վստահված գործը։
Մասնակիցներից շատերը նշում էին, որ, տոմս ունենալով հանդերձ, չեն կարողացել մուտք գործել, անգամ VIP զոնայի տոմս գնած հանդիսատեսը չի կարողացել հասնել իր նստատեղին։