Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞ւմից ենք թաքցնում, որ մենք ունենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքները կատարելուց հրաժարված մարդիկ»,-ասել է Փաշինյանը:
Խոսելով ՌԴ այցի մասին՝ նա նշել է. «Մեր օրակարգի բոլոր ուղղություններով ձեռք ենք բերել պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված։ ՌԴ այցը գնահատում եմ շատ հաջող»: