news-details
Քաղաքականություն

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր փորձն արել ենք՝ անհաջող, եթե ուրիշ տարբերակ ունեք՝ արեք, մենք ձեր կողքն ենք․ Ռոբերտ Քոչարյան

Բոլորն, ովքեր հիմա ամենաշատն են խոսում ընտրությունների դեմ, ամենաշատն են աշխատում ընտրությունների համար: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին:

«Երբ սկսում են ոգևորված խոսել իմպիչմենտի մասին, ես ասում եմ արեք, մենք Փաշինյանին հեռացնելու մեր փորձն արել ենք՝ անհաջող, եթե ուրիշ տարբերակ ունեք՝ արեք, մենք ձեր կողքն ենք»- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ ընտրություններից չի լինի խուսափել, այն լինելու, բայց հնարավոր է որ ընթացքում լինեն իրավիճակներ, որոնք կնպաստեն իշխանությունների հեռանալու գործընթացի արագացմանը։