news-details
Քաղաքականություն

Մենք ունենք նոր Սահմանադրության օրակարգ և ասում ենք, որ այնտեղ Անկախության հռչակագրին հղում լինել չի կարող․ Նիկոլ Փաշինյան

Անկախության հռչակագրի հետ կապված ես ասել եմ, ժողովուրդ, իմ քաղաքական որոշումն է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, և եթե ժողովուրդը համաձայն չի, ես ասել եմ, ժողովուրդ ջան, հեղափոխություն արեք և ինձ հեռացրեք իշխանությունից, բանավեճի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը

«Քանի դեռ դուք չեք հեռացրել ինձ իշխանությունից, ես առաջնորդվում եմ այս տրամաբանությամբ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, և հիմա մենք ունենք նոր Սահմանադրության օրակարգ և ասում ենք, որ այնտեղ Անկախության հռչակագրին հղում լինել չի կարող»,-ասել է Փաշինյանը։