news-details
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման մասնակից է դարձել արդեն 5,000 կամավոր․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման մասնակից է դարձել արդեն 5,000 կամավոր։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում և միանում են մեզ` առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք և մենք բոլորս տեսնում ենք։

Այս տեմպը եթե շարունակվի, մեր համախոհների թիվը մոտակա ամիսների ընթացքում կհասնի տասնյակ հազարների»,- ասել է Նարեկ Կարապետյանը։ Նա կարծում է, որ դա արդեն «մեծ մերան կլինի» հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու։