«Կարող եմ ասել, որ իդեալական հարաբերություններ են, երբեմն զարմանում ենք, որ ամեն հարցի շուրջ կարծես իրար նման ենք մտածում և նույն ուղղությամբ ենք նայում: Սա ամենակարևոր բանն է, որ կարող եմ ասել:
Իմ երեխաները շատ առողջ են մտածելակերպի առումով և ոչ մի խնդիր չկա, իրենց համար կարևոր է, որ և՛ իրենց հայրը, և՛ մայրը լինեն երջանիկ ու խաղաղ մթնոլորտում անցնեն իրենց օրերը: Նույնն էլ Սերգեյի երեխաների մասով կարող եմ ասել: Նրանց հետ շփում ունենք», Asekose am-ի եթերում՝ խոսելով իր և հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հարաբերությունների մասին, անկեղծացել է դերասանուհի Մարիամ Շահինյանը:
Խոսելով ամուսնալուծության մասին՝ դերասանուհին նշել է, որ ինքը բնույթով թեթև մարդ է և չի սիրում ոչինչ ծանրացնել.
«Առհասարակ նեգատիվը փորձում եմ մինիմալի հասցնել ամեն տեղ: Այս հարցում ևս: Հարթ ու հանգիստ է անցել այդ փուլը»: