Starnews.am-ը գրում է․
Արա Ղազարյանը և Մհեր Բաղդասարյանը օրերս տեղադրեցին «Օձի Լեզու» հաղորդման հերթական թողարկումը։
StarNews-ը հետևեց զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները։ Քննարկվող թեմաներից մեկը Խորեն Լևոնյանի հերթական ամուսնությունն էր։
Արա Ղազարյանը նշեց, որ հաղորդման շրջանակներում Խորեն Լևոնյանի ամուսնության թեման իրեն շատ են առաջարկել քննարկել։ Սա պատճառ է դարձել, որ նա տարբեր լրատվականներում փնտրտուքների արդյունքում հասկանա՝ ինչն է պատճառը, որ ժողովրդի մի ստվար զանգվածի ուշադրությունը սևեռվել է տվյալ թեմայի վրա.
«Հասկացա, որ մեր ժողովուրդը սիրում է ուրիշի անկողին մտնել և քչփորել։ Երբ քոմենթներն էի կարդում ուղակի զզվանքս եկավ՝ ժողովուրդ ամոթ է…
Մարդը որոշել է ամուսնանալ, լավ է արել ՝ ձեր աչքի թայն էլ հանել է։ Դուք ով եք, որ մտնում եք ու ձեր թանկ կարծիքն եք գրում ու երբեմն նաև գրառումներով վիրավորում Խորեն Լևոնյանի ընտրյալին։
Մի քիչ բարի եղեք ժողովուրդ կամ դուք պետք է որոշե՞ք ում հետ ամուսնանա։
Լավ են անում ամուսնանում են ՝ մեր փոխարեն էլ են ամուսնանում։ Խորեն Լևոնյանը ինձ թվում է նաև մեր փոխարեն է ամուսնանում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: