«Միասնության թևերը» օր օրի ընդլայնվում է. Արմավիրում բացվեց մեր նրանց գրասենյակը՝ Շահումյան 68 հասցեում։ Քաղաքական նախաձեռնության անդամները հանդիպումներ ունեցան Արմավիրի բնակիչների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին և ներկայացրին իրենց ծրագիրն ու գաղափարախոսությունը։
«Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում։ Մենք ինքնուրույն ուժ ենք, ում համար առաջնայինը մեր երկրի շահն է, հույսը՝ մեր ժողովուրդը»,- նշեց Արման Թաթոյանը։










