Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հարազատները գիշերել են «Եռաբլուրում»՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն։
«Մենք մեր խոստումը պահում ենք։ Ամեն տարի գալու ենք այստեղ, մեր տղաների կողքը կանգնենք, մեր տղաների տանը լինենք, որ թույլ չտանք մեր տղաներին, ժողովրդին դավաճանածին մտնել սրբավայր»,– ասաց 44–օրյա պատերազմում անմահացած հերոսի հարազատը։
Հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, իր հերթին ասաց․
«Անկախությունը, ցավոք սրտի, այլևս չկա, մենք կորցրինք մեր երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, չկա ներում այս իշխանությանը, իր խոնարհումն էլ չեմ ընդունում, իրեն չեմ ներում և չեմ ներելու մինչև մահ ու գերեզման։ Ինքը կարող է խոնարհվել այն ծնողների, այն մայրերի ու հայրերի առաջ, ովքեր իրեն ներել և ընդունում են, բայց ոչ մենք»։