news-details
Քաղաքականություն

Նախատեսված հանդիպում չի եղել. առաջիկայում կլինեն շփումներ․ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին

Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ նախընտրական շրջանում ասել էր, որ ընտրություններից հետո ՌԴ նախագահի հետ հանդիպում է ունենալու։

Լրագրողի դիտարկմանը, որ ասել եք` հունիսի 2-րդ կեսին կլինի հանդիպում Պուտինի հետ, Փաշինյանն ասաց, թե «դա ուրիշ թեմայի մասին էր»։

Հիշեցնենք` հունիսի 3–ին Մարտունիում Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու Պուտինին։