news-details
Քաղաքականություն

Նախկին ոստիկանապետերը մեզ հետ Լաչինում «պոստ էին» պահում ու պшտերազմի մասնակցում, հիմա նման բան կանե՞ն․ քաղաքացի

Այսօր մենք նախարար չունենք, հետևաբար օպերատիվ աշխատանք էլ չկա։ Եթե Աստված չանի՝ պատերազմ սկսվի, արդյո՞ք այդ նախարարը զենքը վերցնելով իր զորքի առաջ կգնա կռվի։ Կգնա՞ պատերազմ, ինչպես անցած նախարարները գնացին։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է քաղաքացին։

«Ճիշտ է՝ նրանցից ոմանք այսօր վարկաբեկված են, բայց օրինակ՝ Հայկ Հարությունյանը մեզ հետ Լաչինում պոստ էր կանգնում, այն ժամանակ միլիցիան էր պահում Լաչինի միջանցքը։ Հետագայում էլ Ստեփանակերտում և այլ տեղերում էր գործում։ Մենք ունեցել ենք նախարարներ, որոնք մեզ հետ դուրս են եկել՝ կռվելու։ Նոյեմբերյանում էլ նույնն էր»,- ընդգծել է նա։