news-details
Քաղաքականություն

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվե՞ լ է. պատկան մարմինները դեռևս չեն մեկնաբանում

Գիշերը Փարաքարում  բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։

Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները՝ հաղորդելով, որ միջադեպը եղել է, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ու ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են թմրանյութ և զենք։ Մկրտչյանը բերման է ենթարկվել։

«Փաստինկո»-ն դիմել է թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՔԿ-ին՝ փորձելով պաշտոնական մեկնաբանություն ստանալ, սակայն կառույցներից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի ստացվել։

ՔԿ-ից Tert.am-ին ասացին այս պահին որևէ ինֆորմացիա չունեն։ Պահանջել են գրավոր հարցում ուղարկել։