news-details
Քաղաքականություն

Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար

Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար:

«Իշխանության» տեղեկություններով՝ Անուշ Վարդանյանը հանդիսանում էր Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը և «Արարատ» միության ատենապետը։ Նա Կճոյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագից հետո, երբ մի խումբ երիտասարդների հետ հնչեցրել է կաթողիկոսի անունը։

Ավելի ուշ, տեղեկանալով, որ Անուշ Վարդանյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը, Նավասարդ Կճոյանը հրահանգել է նրան հեռացնել թեմից։