news-details
Քաղաքականություն

ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում նշված է․ 

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ

հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»։