news-details
Քաղաքականություն

Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը. Պապոյանը հակադարձել է Դանիելյանին

Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով  պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն գրառմանը, թե Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։

«Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»,- նշել է նա: