news-details
Քաղաքականություն

Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ․ Փաշինյանը՝ Թրամփին

Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան Ձեզ, այս մասին Շարմ էլ Շեյխում ելույթից հետո Թրամփին մոտեցել և ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի և Թրամփի կարճ զրույցի տեսանյութում լսվում է՝ ինչպես է Փաշինյանը հիշեցնում, թե ինքը ով է։

Ավելի վաղ Խաղաղության գագաթնաժողովից առաջ Փաշինյանն ու Թրամփը ձեռքսեղմում և կարճ զրույց էին ունեցել, իսկ գագաթնաժողվի ժամանակ Թրամփը դիմել էր Փաշինյանին և Ալիևին՝ հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք։ Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են», - նշել էր Թրամփը։

Տեսանյութը դիտեք մեր տելեգրամյան ալիքում: