ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց, հայտնել է նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից: