news-details
Քաղաքականություն

Պետական աշխատողներին հրահանգում են՝ մասնակցել Փաշինյանի կազմակերպած պատարագին․ Լիա Սարգսյան

Պետական աշխատողներին հրահանգում են՝ մասնակցել Փաշինյանի կազմակերպած պատարագին

«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ հենց հիմա Երևանի քաղաքապետարանի, թաղապետարանների, ՀՈԱԿ -ՊՈԱԿ-ների աշխատողներին հրահանգում են՝ վաղը գնալ Հովհաննավանք, մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած պատարագին:

Հրահանգն իջեցվում է «WhatsApp» հավելվածի աշխատանքային խմբերում: «Վոթսափ չատում գրում են վաղվա եկողները + դրեք, հենց տեսնում են՝ բոլորը տեսել են գրածը, ջնջում են, մնում են մենակ + նշանները»,-փոխանցում է աղբյուրը: