news-details
Քաղաքականություն

Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից. Սամվել Շահրամանյան

Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ Հայաստանից։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսույթը պառակտող է։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր․

«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել․ դրանք տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես ո՛չ ՀՀ-ի և ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում չեմ մեղադրում։ Ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, որոնց ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են»։