news-details
Քաղաքականություն

Փաշինյանի սև ցուցակում չեմ եղել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չպետք է անպայման լինի աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ. Թորոսյան

Կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար, չեմ կարծում, որ, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ, այդպիսի մասնագիտություն նույնիսկ չկա էլ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրության մոտ հարցեր են առաջացել, թե ինքն ինչ կապ ունի այդ ոլորտի հետ:

«Եթե մյուս նախարարություններն էլ նայեք, չնայած՝ հիմա չեմ ուզում գործընկերներիս պաշտոնները և իրենց մասնագիտությունները հիշեցնեմ ձեզ, բայց կարող եք նայել և այդ հարցի պատասխանն ինքնուրույն ունենալ»,- ասաց նա։

Հարցին՝ նա Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում էր, ինչպե՞ս է նշանակվել, Թորոսյանն ասաց. «Ես երբեք որևէ մեկի սև ցուցակում չեմ եղել, դա ձեր վառ երևակայությունն է հիմա և միգուցե նախկինում»։

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին նախարարություննում և խոսնակ Զառա Մանուչարյանի հեռանալուն, Թորոսյանն ասաց, որ դա նրա որոշումն է եղել, իքնը նույնիսկ առաջարկել է շարունակել:

«Կադրային փոփոխություններ ընթացիկ միգուցե կլինեն, օրենքով սահմանված կարգով կա վերանշանակման գործընթաց, այս պահին նման ինֆորմացիա չեմ կարող կիսվել»,- ասաց նա: