news-details
Քաղաքականություն

Փաշինյանը և Ալիևը Սպիտակ տանը «փոխըմբռնման հուշագիր» կստորագրեն. Middle East Eye

Ակնկալվում է, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն «փոխըմբռնման հուշագիր»՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։ Այս մասին գրում է Middle East Eye գործակալությունը՝ հղում անելով իր տեկեկացված աղբյուրներին։

Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի կնքումը։ Ադրբեջանի պահանջներից գլխավորը այն է, որ Երևանը փոփոխի իր Սահմանադրությունը։

Սպիտակ տան սպասվող գագաթնաժողովը կհաջորդի երկու առաջնորդների միջև հուլիսին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին նախորդ օրը լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը։

«Սիվիլնեթը» նշել էր, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմից և արտաքին գործերի նախարարությունից չեն մեկնաբանել այս տեղեկությունը։