news-details
Քաղաքականություն

Փաշինյանը տարածել է ընդդիմության «Հեղաշրջման պլանը», Աննա Հակոբյանն անդրադարձել է թեմային՝ վիրավորական ակնարկներ անելով Տեր-Պետրոսյանի հասցեին

Նիկոլ Փաշինյանն իր թելեգրամյան ալիքում տեղադրել է կայքերից մեկի կողմից հրապարակված ընդդիմության «Հեղաշրջման պլանը», հրապարակման հեղինակները գրել էին, որ իբր իրենց ձեռքի տակ է հայտնվել ընդդիմության գրոծողությունների ինչ որ ծրագիր։ Փաշինյանը տարածել է հրապարակումը և գրել․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»»։

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է թեմային՝ վիրավորական ակնարկներ անելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Բայց մի տեսակ նեղված եմ։ Չեմ հասկանում, բա էն «ազգակործան պատուհաս»-ը, յուր աղանդավորականներով հանդերձ, ինչո՞ւ հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։

Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին՝ մեռելի զդաչի

Այլ խոսքով՝ ազգադավ վիժվածք! Բոլոր ազգադավ վիժվածքների հոգեւոր առաջնորդ! Ընդ որում՝ ինքնակոչ

Թե բա՝ «ազգակործան պատուհաս»»,- գրել է Հակոբյանը։