news-details
Քաղաքականություն

Փաստաբան Նատալյա Չեռնիկովան հայտարարել է, որ չի հավատում Բորիս Ավագյանի ինքնասպանությանը

Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը: Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ։

«Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- նրա խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք՝ Ավագյանը, որը նախօրեին փախել էր դատարանի դահլիճից, որտեղ նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվեր ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով, մահացել է հյուպատոսության շենքում։