Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բայց ամենաազդեցիկը տարածվող այն նկարն է, որտեղ մի կողմում Իսրայելի մերձավոր դաշնակից Բաքվի բռնապետի հետ գրկախառնված Փեզեշքիանն է, իսկ մյուսում՝ իսրայելական վերջին ագրեսիայի նահատակների թարմ շիրիմները՝ «Թշնամուն գիրկն առնելը հողի գիրկն է ուղարկում բարեկամներին» գրառմամբ»,- գրել է նա։