news-details
Քաղաքականություն

Փեզեշքիանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ բացարձակապես ողջամիտ է. Ալիև

Նախագահի (Իրանի - խմբ.) դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար: Այս մասին ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր միջպետական ​​հարաբերությունները Իրանի հետ կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս կեղծ պատմությունները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները»,- նշել է նա: