news-details
Քաղաքականություն

Քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն

Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը․

«Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- մանրամասնեց ՀԿԿ-ի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Armlur-ը գրել էր՝ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաղքապետ Վարուժան Ներսիսյանին ու որդուն։