Տևական ժամանակ է ինչ «Սրբազան պայքար»-ի աջակից երիտասարդները երևանյան տարբեր փողոցներում ակցիա են իրականացնում, որտեղ քաղաքացիները անանանուն կերպով կարող են արտահայտել իրենց անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանին։
Երեկ, երբ հերթական անգամ երիտասարդներն իրականացրել են իրենց խաղաղ ակցիան միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ «ՔՊ»-ական Վահագն Ալեքսանյանի մայրը, ըստ երիտասարդների, փորձել է խոչընդոտել խաղաղ ակցիան։
Դեպքին անդրադարձել է նաև Վահագն Ալեքսանյանը՝ հրապարակելով տեսանյութ և նշելով, որ 70-ն անց կնոջ հետ այդպես վարվելը լկտիություն է։
Պարզելու համար ինչպես է ամեն բան սկիզբ առել, ArmLur.am-ը զրուցել է ակցիայի աջակից Լիդյա Մանթաշյանի հետ։