news-details
Շոու-Բիզնես

Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել

40 օր առաջ ողբերգական պատահարի հետևանքով կյանքից հեռացավ բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը՝ Ալետան։ Այս ընթացքում Նորայրը մի քանի հրապարակում է արել ու հայտնել, որ թեև դժվարությամբ, բայց վերադառնում է մասնագիտական գործունեությանը։

«Չեմ ուզում պատմել քո մասին, ոչ էլ իմ զգացածի մասին, էդ իմն ա ու իմ հետ եմ տանելու միշտ:
Շարունակելու եմ ապրել, աշխատել, ուրախացնել մարդկանց (որ դու էլ շարունակես ինձնով հպարտանալ), ուղակի սրտիս մեջ մի մեծ դատարկ տեղ չի թողելու երբեք ինձ լիարժեք զգամ:
Կհանդիպենք Ալետս…»,- ավելի վաղ գրել էր Նորայրը։

Քույրիկի մահից 40 օր անց Նորայրը հերթական հուզիչ հրապարակումն է արել։ Ալետայի լուսանկարին կից Նորայրը գրել է․

«40 օր առանց քեզ»։