news-details
Քաղաքականություն

«Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով»․ ՔՊ Երիտասարդական կառույցի ղեկավարը՝ շրջանառվող լուրերի մասին

ArmLur.am-ը դիմել է ՔՊ Երիտասարդական կառույցի ղեկավար Արման Անդրիասյանին՝ հասկանալու, թե ՔՊ Երիտասարդական կառույցի Ռաֆայել Ջուլհակյանն ինչպե՞ս է մասնակցել Հովհաննավանքի կեղծ պատարագին։ Ադրիասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Նա նշեց, որ Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի միջնորդագրով, 2018 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։ Անդրիասյանը հավելեց, որ ցանկացած հրապարակում կամ հայտարարություն, որը հակասում է վերը նշված փաստերին, պետք է դիտարկվի որպես կեղծ տեղեկություն և միտումնավոր վարկաբեկման փորձ։

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից ձեռնադրության տեսանյութը՝ ստորև․